Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը նախագահականի դիմաց ապրելու է այնքան, մինչեւ իր պահանջները կատարվեն (տեսանյութ) /hraparak 2017-05-21 03:01:00
Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ 80-ամյա Էմմա Սահակյանը, արդեն 5-րդ տարի է, ինչ նստացույց է իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ Նա պահանջում է, որպեսզի վերականգնվի արդարությունը և իրեն վերադարձվի իր բնակարանը:
Տիկնոջ փոխանցմամբ՝ բնակարանը իրենից խլել է քրոջ դուստրը: «Իմ ամբողջ ունեցվածքը գողացել են, առանց ինձ տեղեկացնելու գրանցումից հանել»։ Էմմա Սահակյանն իր քրոջ հետ ապրել է Երևանի Օրբելի 8 հասցեի բնակարանում:
Սակայն քրոջ մահից մեկ ամիս անց մի օր պատահաբար իմացել է, որ բնակարանում ինքն այլևս գրանցված չէ: Նա ասում է, որ քրոջ դուստրը իրավապահների հետ համագործակցելով է կարողացել այդ խարդախությունն իրագործել: Թեև Էմմա Սահակյանն ընդգծում է, որ բազմաթիվ փաստեր ունի, որոնք վկայում են այս անօրինականության մասին, սակայն իրավապահները գործին ոչ մի ընթացք չեն տալիս: «Էդ կեղծիքներն արված ա համակարգի մի քանի ղեկավարների միջոցով: Ամեն ինչ սկսվել ա ոստիկանությունից, տեղամասային տեսուչը օգնել ա գողանալ իմ ամբողջ ունեցվածքը»։
80-ամյա կնոջ մոտ եղանակային փոփոխությունների պատճառով առողջական լուրջ խնդիրներ են ծագել, նա նամակով դիմել է Երևանի քաղաքապետին, իրեն վրանի օգտագործման թույլտվություն տան, սակայն պատասխան չի ստացել:
Տիկին Էմմայի փոխանցմամբ՝ սպառել է բոլոր գերատեսչությունները, սակայն որեւէ մեկը իրենց ինչ-որ հարցով չի oգնել։ Տիկինը նստացույցը շարունակելու է. մինչեւ հասնի իր պահանջների կատարմանը։ Փորձեցինք կապ հատատել նաեւ Սուսաննա Մարգարյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Մանրամասները՝ տեսանյութում։
Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը նախագահականի դիմաց ապրելու է այնքան, մինչեւ իր պահանջները կատարվեն