Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին հայ հոգևոր մշակույթի ամենահին օջախներից է:
Գյուղապետ Լևիկ Գրիգորյանը մեր հետ զրույցում նշեց,որ եկեղեցին 9-րդ դարի կառույց է, և գտնվում է ոչ միայն գյուղապետարանի ,այլև՝ ժողովրդի հոգածության տակ : Այդ հոգատարության և հոգևոր կապի ամրությամբ է պայմանավորված նաև այն , որ Գրիգորյան եղբայներից` Ռոբերտին, հաճախ է Սուրբը երազի տեսքով հայտնվել, խոսել նրա հետ, ուղղորդել կյանքում:
Սրբի հետ կապն էր, որ Ռոբերտ Գրիգորյանին և որդիներին՝ Գարիկին ու Գրիգորին ուղղորդեց «Զանգակատան» կառուցմանը: Գրիգորյանների ընտանիքից՝ Գարիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ եկեղեցուն կից կառուցելու գաղափարը իրենց ընտանիքինն է, և մտահղացման արմատները ձգվում են ընդհուպ մինչև այնտեղ, որ Գրիգորյանների գերդաստանը սերում է հոգևորականներից, և պատահական չէ նաև այն, որ արդեն 10 տարի է իրենք եկեղեցու Խաչքավոր են:
Նշենք,որ Սուրբ Կարապետ եկեղեցին մշտապես գտնվում է Գրիգորյան ընտանիքի ուշադրության և հոգածության ներքո: Ամեն տարի եկեղեցում բարելավման կամ վերանորոգման աշխատանքներ են տարվում ՝ բակի կառուցապատման, գույքի նորացման և այլնի տեսքով:
Գարիկ Գրիգորյանի խոսքը հուսանք կդառնա ոչ միայն Ձորագյուղցիների , այլև ողջ հայության շարժիչ ուժն ու հոգևոր մասնիկը:Զանգակատնից» հնչող զանգերի ղողանջները թող մեր ժողովրդի սրտում արթնացնի Հավատի, Սիրո և Լավատեսության դրսևորումներ :
Նյութը պատրաստեց՝ Արմինե Մելքոնյանը
Ռոբերտ Գրիգորյան
Ռոբերտ Գրիգորյան և Գարիկ Գրիգորյան
Գարիկ ԳրիգորյանԱյս նյութը դիտել են - 4564 անգամ