Բացահայտված են իմ դեմ կատարած զրպարտանքի , հակապետական ստոր նյութի հեղինակն ու կազմակերպիչները. Գայանե Մանուկյան
2017-05-25 21:55:00
Ասում են` ստի ու կեղծիքի ոտքը կարճ է լինում: Ասույթն այս, անկասկած, վերաբերում է ոչ միայն ստին` որպես երևույթի, այլև սուտասաններին, որոնք էլ հենց հանդիսանում են ստի իրական աղբյուրը:
Ինչպես հայտնի է, արդեն բավական տևական ժամանակ է, ինչ իմ` Գայանե Մանուկյանիս դեմ ՀՀ ոստիկանությունն իսկական արշավ է սկսել:
Բազում անգամներ ենք այդ հարցը բարձրացրել, իմ դեմ կազմակերպված ոստիկանական որոշ պաշտոնյաների և նրանց ֆեյքերի կողմից իրականացվող դիվերսիայի վերաբերյալ, բազում նյութեր են հրապարակվել և այլն:
Հետաքրքիրն այն է, որ այս ամենը սկսվեց ճիշտ այն օրվանից, երբ մի երկու կայքեր իմ անունը սկսեցին կապել ադրբեջանական haqqin.az-ի հետ, իբր վերջիններս կատարել են լրագրողական հետաքննություն (թե ում հետ՝ անհայտ է) և որի արդյունքում պարզել են, «....որ, USArmenianews.com կայքի ղեկավար, ամերիկաբնակ Գայանե Մանուկյանը, օրեր առաջ հարցազրույց է տվել ադրբեջանական` haqqin.az կայքին: Թվում էր, թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լիներ այս հանգամանքը, սակայն լրատվամիջոցները չանդրադարձան այս փաստին, նույնիսկ քչերին հետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի և ադրբեջանական լրատվական և հատուկ ծառայությունների միջև: Այս կինը խառնակչություններ է մտցնում Հայաստանի Հանրապետության ներսում, սկսած այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն:Խոսքը «Սասնա ծռեր»-ի և նրանց գործունեության մասին է: Շատ հնարավոր է, որ Գայանեն նաև ինֆորմացիա է տվել այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներին ու Աստված գիտի ինչ: Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, ԱՄՆ -ում հաստատված, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանով է դա տրամաբանորեն ճշմարտացի: Սա պետք է մտահոգի նաև մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության և մասնավորապես նմանօրինակ խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ոչ ավել, ոչ պակաս դավաճանություն մեր հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը...»:
Այս հերյուրանքը, որը բառացիորեն շինծու, անմարդկային ու կեղտոտ խաղի արգասիք էր` ուղղված իմ դեմ, իրականում լավ մտածված, մանրամասն պլանավորված, ու դետալ առ դետալ քննարկված խեղկատակություն է եղել անձիս դեմ ուղղված:
Ինչ վերաբերում է շինծու հոդվածին, որից էլ այս ողջ պատմությունը սկիզբ է առել, ապա նշեմ, որ դրա իրական հեղինակը, մոգոնողն ու «ռասկռուտկա» անողը լրագրող Արթուր Հայրապետյանն է հանդիսացել` մեկն, ում հետ ունեցել եմ նորմալ մարդկային հարաբերություններ և ում բազմիցս եմ ընդառաջել` ինձ պատկանող USArmenianews.com կայքում հրապարակելով Հայրապետյանի գրչին պատկանող հարյուրից ավել հոդվածներ:
Փաստորեն`այս պարագայում գործ ունենք ոչ միայն սովորական խաբեության, դավադրության հետ, այլ ՝ մարդկային դավաճանության, երբ հանուն այսրոպեական շահերի, պահի թելադրանքից ելնելով` ինչ-որ մեկը սկսում է հանիրավի կերպով սուր ճոճել իրեն ժամանակին ընդառաջած մարդու դեմ:
Արթուր Հայրապետյանը սովորական, շարքային դավաճան է, ով, սակայն միայնակ չի գործել:
Միամտություն կլիներ կարծել, թե Հայրապետյանի թիկունքին ոչ ոք չի եղել կամ նա ինքնաբուխ կերպով է իր «գլուխգործոցը» հեղինակել:
Անկասկած է, որ նրա թիկունքին եղել են ՀՀ ոստիկանական համակարգի մի քանի պաշտոնյաներ՝ իրենց վերադասի հետ միասին, ովքեր փորձում են իմ դեմ կեղտոտ խաղեր կազմակերպելու միջոցով շատ ավելի հեռուն գնացող պլաններ իրագործել:
Ի դեպ` ինչ վերաբերում է Հայրապետյանի զինակիցներին` newspress.am կայքի սեփականատեր Արիանա Հովսեփյանին ու 4news.am կայքի սեփականատեր Լիլիթ Խաչատուրովա-Հովակիմյանին, ապա նշենք,որ սրանք ևս լիակատար կերպով ներգարվված են իմ դեմ տեղի ունեցող տեռորում, որոնց երբևիցե չեմ ճանաչել, միայն այս աղմկահարույց դեպքերում իրենց ակտիվ մասնակցությունն ունենալուց հետո եմ իրենց մասին իմացել:
Սրանք նույն ոստիկանության աջ ձեռքերի դերում են հանդես գալիս:
Նախ` հենց սկզբից նշենք,որ ազերիական լրատվամիջոցի հետ իմ անունը կապող նյութը հրապարակվել է Լիլիթ Խաչատուրովայի և Արիանա Հովսեփյանի կայքերով:
Իմ խնդրանքին` հեռացնելու շինծու նյութը, Հովսեփյանը բացասական պատասխան էր տվել` «պատրաստակամություն» հայտնելով հրապարակել հերքումը:
Հերքումս ամբողջությամբ չհրապարկեց՝ միավորներ հավաքելով պատվիրատուների աչքում:
Նշեմ, որ մինչ այս հակապետական զրպարտիչ նյութ հրապարկելը, Արիանան հասցրել էր բացահայտել իր իսկական էությունը: Այս կինը իր կայքում ոստիկանական ֆեյքերից մեկի էջից հիպերհղղումով զրպարտիչ մեկ այլ նյութ էր տպագրել, որտեղ նշված էր, որ «Սասնա Ծռեր»-ը ահաբեկչական գործողություններ կատարող խումբ է եղել, իսկ ես, որպես ԱՄՆ քաղաքացի, մաս եմ կազմել այդ ամենին և հանդես եմ եկել անհնազանդ կոչերով...».
Խոստովանել է պետք, որ, եթե սույն տիկինները իրենց թիկունքում չունենային ոստիկանապետի և նրա բանդայի հովանավորությունը՝ համարձակություն չէին ունենա իրենց վրա վերցնելու նման պայթունվտանգ, հակապետական, մարդկանց իրար դեմ հրահրող զրպարտիչ նյութի պատասխանատվությունը: 
Ինչ վերաբերում է Արիանայի զինակցին` Լիլիթ Խաչատուրովա- Հովակիմյանին, ապա սրա պարագայում ևս գործ ունենք սովորական խամաճիկի հետ:
Սրան էլ լծել են նամակներ գրելու գործին: Բայց նկատենք, որ նամակ գրելն ամեն մեկի խելքի բանը չէ, ու եթե ասենք երկրի նախագահին նամակ է գրում, ապա լավ կլիներ,եթե նախապես մի փոքր հայոց լեզու սերտած լիներ, որպեսզի 15 ժամվա ընթացքում նախագահին ուղղված իր բաց նամակի բովանդակությունը 2 անգամ չփոխեր…
Մի խոսքով` այս եռյակը, որը կեղծավորաբար ընդդիմադիրի դիմակ է կրում, հատկապես Արթուր Հայրապետյանն, ով հայտնի է Տարոն Մարգարյանի,Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի և այլոց դեմ հրապարակած բազմաթիվ հոդվածներով, ՖԲ գրառումներով՝ իրականում ուղղորդվում է ՀՀ ոստիկանական համակարգից, որպեսզի ուշադրություն հրավիրի հանրությանը, թե բա տեսեք, մեդիա դաշտում բալանս եմ պահում, որ մենակ Վովայի «սխրանքների» մասին չեն գրվում, այլ՝ նշված մարդկանց մասին ևս:
Newspress.am և 4news.am կայքերում նախօրոք պլանավորած շինծու նյութի հրապարակումից անմիջապես հետո իմ դեմ դուրս եկավ ոստիկանական ֆեյքերի բազմահազարանոց բանդան, ովքեր իրար լավ են ճանաչում, գիտեն թե որ կեղծ օգտատերի էջի տակ, ով է թաքնված, համագործակցում են խմբակային, և 6 ամիս շարունակ իմ, հարազատներիս դեմ ցեխ են շպրտում, անբարո նկարներ պատրաստում, զրպարտում և այլն: Մի խոսքով ամբողջ հայությունը 6 ամիս շարունակ ականտես եղավ վերջիններիս խմբակային հանցագործությանը, որի թիկունքում կանգնած է ՀՀ ոստիկանությունը իր անդամներով:
Սակայն, ինչպես հայտնի է, արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում:
Ու այլևս մոտ է ժամն, երբ այս եռյակը դատարանում ստիպված է լինելու սոխակի պես երգել, դայլայլել, ինքնաբացահայտվել, իսկ ես մտադիր եմ հասնելու արդարության լիակատար վերականգնմանն ու հանուն իմ այդ նպատակի ոչնչի առաջ կանգ չեմ առնելու: Դրանում՝ չկասկածե՛լ...
Այսպիսով, հանրությանն եմ ներկայացնում հունվար ամսին իմ դեմ տպագրված զրպարտիչ հակապետական նյութի հեղինակ՝ Արթուր Հայրապետյանի, և այդ նյութերը իրենց կայքերում միտումնավոր հրապարակած կայքերի տերերի դիմակների պատռումը:
Հարգելի ընթերցող, խնդրում եմ լսել այս 2 խոսակցությունը.
1. Newspress-ում տպագրված հակապետական նյութի վերաբերյալ իմ հերքումն է, որն , ամբոջությամբ խուզվել էր: https://www.youtube.com/watch?v=PdAh0fL9EvI&feature=youtu.be
2. Հերքման հրապարակումից անմիջապես հետո կապ եմ հաստատել նույն կայքի լրագրող Արմինե Մկրտումյան Սահակյանի հետ, պարզելու, թե ինչու են խուզել հերքումս, և ընթացքում, բացահայտվում է հակապետական, ստոր, զրպարտիչ, շանտաժով լի նյութի հեղինակին և կազմակերպիչներին: https://www.youtube.com/watch?v=ZwWx8ywHYYQ&feature=youtu.be
Ներողություն եմ խնդրում wnews.am-ից, որ խոսակցության ընթացքում, 4news.am-ի անվան փոխարեն իմ կողմից սխալմամբ նշվել է Wnews.am-ի անունը:
Ի դեպ, նշենք, որ մայիսի 24-ին տեղի ունեցավ հերթական դատական լսումը, որը հետաձգվեց մեկ ամսով, որովհետև Արթուր Հայրապետյանին որպես պատասխանող ներգրավելու առումով որպես ապացույց իմ փաստաբանը դատարան էր ներկայացրել ձայնասկավառակ, որը ո՛չ դատարանի, ո՛չ էլ կողմերի ներկայացուցիչների մոտ եղած սարքավորումներով հնարավոր չեր եղել լսել, հրապարակել, որից հետո դատարանը կկարողանար համապատասխան որոշում կայացնել: Դատական նիստի հետաձգման պատճառը սա է եղել:
Դատական լսումից ժամեր անց, Լիլիթ Խաչատուրովան իր կայքում նյութ էր հրապարակել, որտեղ հստակ ստելով, կատարել է սուտ մատնություն, առ այն, ասելով, «...թե ի՞նչ կապ ունի Արթուր Հայրապետյանը տվյալ գործի հետ, ի՞նչպես պետք է հիմնավորվի, թե Ա. Հայրապետյանը պետք է լինի սույն գործով պատասխանող կողմ: Իբրև հավաստում Հ.Հարությունյանը դատարան է ներկայացրել մի ձայնագրություն, որ իբրև այդ ձայնագրությամբ կհաստատվի, որ այդ նյութի հեղինակը Արթուր Հայրապետյանն , ինչի հիմքով էլ դատարանը նրան պետք է ներգրավի, որպես պատասխանող կողմի: Այդ ձայանգրության մեջ հիմանավորող ոչինչ չկա և այդ ձայնագրության մեջ կարող է հնչել ցանկացած մարդու անուն ազգանունը ինչը ապացույցի հիմք չի հանդիսանում: Դատարանի համար պետք է լինի գրավոր ապացույցներ: Քանի որ Լիլիթ Հովակիմյանի ներկայացուցիչներ՝ Մայիս Հովհաննիսյանը և Գայանե Ղուլյանը ծանոթ չէին այդ ձայնագրության մասին դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Լիլիթ Հովակիմյանի ներկայացուցիչները ծանոթանան այդ ձայնագրությանը և կլինի արդյոք ապացույց և ում ձայներն են այնտեղ հնչում և արդյոք դա ապացույց կարող է լինել այդ խոսակցությունը...»:
Հիմք ընդունելով իմ ձեռքում եղած ապացույցներից մեկը, ինչպես նաև երկու կայքի ղեկավարների հրապարակումները , այն մասին , որ լրագրող Արթուր Հայրապետյանը հակապետական ստոր նյութի հեղինակը չէ, նրանք, միաժամանակ, մաս են կազմել հակապետական, դավաճանական և անհիմն զրպարտանքին անձիս նկատմամբ, իրենց պատկանող կայքերով, կատարել ու տարածել են հանցագործությունը: Դեռ ավելին՝ Արմենուհի Արիանա Հովսեփյանը իմ նկատմամբ կատարած ստորությունը ծածկադմփոց անելու համար և իր կատարած հանցանքի վեկտորը փոխելու համար, ստորաբար, 2 անգամ հրապարակավ սուտ մատնություն է տվել ԱԱԾ-ին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին և ձևի համար էլ իրեն պատվեր տվող ոստիկանությանը, իսկ Լիլիթ Խաչատուրովան՝ ՀՀ նախագահին: 
Հիշեցնենք, որ Արմենուհի Հովսեփյանի համար սա կլինի 2-րդ սուտ մատնության Քր. գործը, ով հանդիսանում է «SEEMO» և «IPI» մեդիա ինստիտուտի խորհրդի միակ անդամը Հայաստանում: 
Շուտով կլինեն այլ բացահայտումներ...
Գայանե Մանուկյան

Newspress-ին տված հերքման ամբողջական զրույցը

Զրույց՝ Newsprewss.am-ի լրագրող Արմինե Սահակյանի հետ
Այս նյութը դիտել են - 68002 անգամ