Ամերիկան նշում է նախագահ Ջոն Քենեդիի 100-ամյակը amerikayidzayn2017-05-28 22:04:00
John Fitzgerald Kennedy a 25 de Maio de 1961
Տես մեկնաբանությունները
Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Արլինգտոնի գերեզմանատանը գտնվող նախագահ Ջոն Քենեդիի շիրմին: Վերջինիս նախագահության ժամանակահատվածը խորը հետք է թողել ամերիկյան պատմության և մշակույթի վրա:
«Նրա նախագահության հետ կապված են բազմաթիվ միֆեր: Նա մահացել է շատ երիտասարդ՝ թողնելով գեղեցիկ կնոջն ու փոքր երեխաներին: Ամերիկան նրանց բոլորին սիրում էր: Նրա սպանությունից հետո նրա անձի առասպելացումն ավելի ուժեղացավ: Նա մեր հիշողություններում մնաց որպես երիտասարդ, ոգեշնչող գործիչ՝ կապված իր ելույթների հետ»,- ասում է Ջեյմս Ֆարբերն Ամերիկյան համալսարանի նախագահների և Կոնգրեսի հետազոտությունների կենտրոնից:
Նա իր երդմնակալության արարողության ելույթում ասել էր թևավոր դարձած խոսքեր՝ «մի հարցրեք, թե ինչ կարող է անել ձեզ համար երկիրը։ Հարցրեք, թե ինչ եք կարող դուք անել երկրի համար»: Նա նաև կոչ էր արել կուսակցություններին միավորվել մեկ նպատակի շուրջ:
«Մենք այսօր նշում ենք ոչ թե մեկ կուսակցության հաղթանակը, այլ տոնում ենք ազատությունը, որը խորհրդանշում է ավարտն ու սկիզբը՝ ընդգծելով փոփոխությունն ու վերափոխումը»,- հայտարարել էր նախագահ Քենեդին:
Նրա կառավարման տարիներն աչքի են ընկել Խորհրդային Միության և Կուբայի հետ հակամարտությամբ, վիետնամական պատերազմով և տիեզերքի նվաճման մրցակցությամբ: Հայտնի Peace Corps ծրագիրը ևս հիմնվել է նրա օրոք: Պատմաբանների կարծիքը նրա թողած ժառանգության մասին հակասական է:
Սակայն միանշանակ է, որ նախագահ Քենեդին ոգեշնչել է քաղաքական գործիչների մի շարք սերունդներ, ներառյալ նախկին նախագահ Օբամային:
Այս ամսվա սկզբին նախագահ Օբաման ստացել է արիության համար Ջոն Քենեդիի անվան մրցանակը: Նախագահ Քենեդիի ելույթները աչքի էին ընկնում համարձակությամբ ու շարունակում են ոգեշնչել երիտասարդ սերունդներին:
amerikayidzayn.com
Այս նյութը դիտել են - 52027 անգամ