Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է լսվեր «Սասնա ծռեր» խմբի 3 անդամների՝ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի գործերով տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը։
Դատական նիստը մեկնարկել է 45 րոպե ուշացումով, այդ ընթացքում ներկաները վանկարկել են «մահ ռեժիմին», «Սասնա ծռեր»: Երբ ամբաստանյալներին բերել են դահլիճ, Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթը, փորձել է մոտենալ ու գրկախառնվել եղբորը։
Դատարանում աղմուկ է բարձրացել, ոստիկանները թափվել են Դավիթի վրա, քաշքշուկ ու իրարանցում է տեղի ունեցել: Նիստերի դահլիճից 3 ամբաստանյալներին հեռացրել են, սակայն ներկաների խաղաղվելուց հետո էլ դատական կարգադիրչների և Գագիկ Եղիազարյանի եղբոր միջև քաշքշուկ է եղել:
Իրավիճակը խաղաղվելուց հետո, սակայն, դատավորը որոշել է հետաձգել նիստը մինչև հունիսի 15-ը կամ 16-ը:
Հունիսի 8-ին կկայանա «Սասնա ծռեր»-ի գործով 14 անձանց դռնբաց դատավարությունը, որոնց թվում է նաև Գագիկ Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծեծկռտուք՝ «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում
Այս նյութը դիտել են - 7795 անգամ