ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը խստացրել է ամերիկյան վիզաներ տրամադրելու համար նախատեսված ստուգման կարգը՝ հաստատելով նոր հարցաթերթիկը։ Այն մի շարք նոր կետեր է ներառում, այդ թվում՝ նաեւ նշել այն անունը, որով դիմորդը գրանցված է սոցկայքերում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
Համաձայն նոր կարգի՝ ԱՄՆ հյուպատոսարանների աշխատակիցները դիմորդներից կպահանջեն բոլոր արտասահմանյան անձնագրերի համարները, անունը, որով դիմորդը գրանցված է սոցկայքերում եւ որոնցից օգտվել է վերջին հինգ տարում, ինչպես նաեւ 15 տարվա ընթացքում մանրամասն կենսագրությունը։ Հարցաթերթիկում այդ հարցերը նշված են որպես ոչ պարտադիր։
Սակայն նշված է նաեւ, որ պատասխանի բացակայությունը կարող է հանգեցնել վիզայի ուշացմանը կամ մերժմանը։
Այս նյութը դիտել են - 13345 անգամ