Ով եւ ինչ խնդիր է դրել Ռուբեն Հայրապետյանի առջեւ
2017-06-01 11:43:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին ասուլիսը բավական աղմկոտ ստացվեց։Հայրապետյանը ոչ միայն չխուսափեց որեւէ թեմայից, այլեւ ուշագրավ հայտարարություններ արեց։

Պարզվեց, որ նա վաճառել է Փյունիկ ակումբը, որի նոր տերը ռուսաստանահայ գործարար Արթուր Սողոմոնյանն է: «Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե կլինի մեկը, որը կհովանավորի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն:

Սողոմոնյանն ինձ մոտ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի համար արժեք է, և ես հանձինս նրա, հասկացա, որ նա իրոք այն մարդն է, որը կպահպանի և կպահի այդ արժեքը: Ոչմի վաճառք չի եղել: Ակումբի բաժնետոմսերի 100%-ը ես առանց գումարի փոխանցել եմ մեկ այլ մարդու» ասել է Հայրապետյանը ու էլ ավելի անկեղծացել« ․Խնդիրն այսպիսին է եղել. կա՛մ ես պետք է հանձնեի Փյունիկը, կա՛մ՝ հեռանայի ֆեդերացիայից: Ես որոշեցի հանձնել Փյունիկը:

Փյունիկը տասնյակ տարիներ Ազգային հավաքականին տվել է տասնյակ ֆուտբոլիստներ, Փյունիկը եղել է այն շարժիչ ուժը, որն առաջ է մղել հավաքականին, սա արժեք, և ես հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի: Ափսոս կլիներ, եթե այդ թիմը ես հենց այնպես թողեի»:

Ով է Ռուբեն Հայրապետյանի դեմ նման խնդիր դրել եւ ինչու, կարելի է կռահել։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարատեւ ձախողումները տեղի են ունենում բոլորիս աչքի առաջ, բազում տապալված խաղեր, ավելի խաղի վաճառք, արդյունքում մեր հավաքականի համար անգամ հեղինակության գոլի խնդիրն է երբեմն անհաղթահարելի դարձել։

Հայաստանում ինչպես բոլոր ոլորտներում են մենաշնորհները կաթվածահար արել, այնպեսլ ֆուտբոլի ասպարեզում է։ Հավանաբար խնդիր է դրվել համակարգ առողջացնելու կամ էլ այն ուրիշին հանձնելու, որին ակնհայտ դժվարությամբ, բայց գնացել է Ռուբեն Հայրապետյանը։

Ընդ որում՝ առողջացման կարծես լուրջ ծրագիր է մտածվել, ոլորտում թույլ է տրվում իրական եւ առողջ մրցակցության Բանն այն է, որ Արթուր Սողոմոնյանը ըստ հայկական լրատվամիջոցների հ Խորեն Հովհաննիսյանի մտերիմն է։ Ենթադրվում է, որ Փյունիկը գնելուց հետո ակումբ կվերադառնա Խորեն Հովհաննիսյանը, որը հեռացել էր Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնություններից հետո:Հովհաննիսյանի 60-ամյակի միջոցառումից հետո տեղեկություն եղավ, որ Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է ստեղծել ֆուտբոլային ակումբ, հիմա ըստ ամենայնի նորը չի ստեղծի։

Փյունիկը երկար տարիներ Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբն է, Վերջին տարիներին սակայն ակնհայտ էր, որ Ռուբեն Հայրապետյանը անուշադրության էր մատնել ակումբը, որը ղեկավարում էր նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանի մենաշնորհը կոտրելու խնդիրն ակնհայտ է նաեւ վերջինիս խուճապային եւ դյուրագրգիռ հայտարարություններից, որոնցով Հայրապետյանը փորձում է ազդեցության դաշտ ստեղծել ու ցույց տալ, որ ինքը հեշտ հեռացողը չէ, որ ինքը դեռ ոլորտի տիրակալն է։

Օրինակ ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի այն հայտարարությանը, թե կարոտում է հավաքականը, Հայրապետյանը կոշտ արձագանքել է, որ Մովսիսյանը վերադարձի ճանապարհ չունի։

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 3974 անգամ