ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
2017-06-02 19:06:00

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը 1925թ-ից ի վեր նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հունիսի 1-ի առթիվ տոնական բարձր տրամադրություն ապահովելու եւ երեխաներին հիշարժան օր նվիրելու համար, Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր բազում անակնկալներով լի տոնական համերգային ծրագիր: 
Փոքրիկներն անմիջական մասնակիցը դարձան բազմաբովանդակ միջոցառմանը՝ կավճանկարչություն, մանկական համերգային զվարճալի ծրագիր «Ֆիոնայի»- հետ, ուրախ համերգային ծրագիր Էջմիածնում գործող երգի եւ պարի խմբերի մասնակցությամբ, բազմաբնույթ խաղեր եւ մրցույթներ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը փոքրիկներին: 
Հունիսի 1-ին նաեւ ազդարարվեց մինի ջրաշխարհի բացումը, որտեղ ողջ ամռան ընթացքում երեխաները անվճար կարող են զովանալ եւ ուրախ ժամանակ անցկացնել: Հունիսմեկյան տոնական համերգով ազդարարվեց նաեւ ամռանը՝ շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարիներ շարունակ անցկացվող համերգային գեղեցիկ ծրագրերի եւ կինոդիտումների մեկնարկը: Իսկ տոնական օրվա բարձրակետ հանդիսացավ գունագեղ հրավառությունը եւ մանկական դիսկոտեկը:

ejmiatsin.am
Այս նյութը դիտել են - 7602 անգամ