Երկրաշարժ եւ գնդակոծություն Տավուշում Առավոտ
2017-06-07 12:37:00

Հունիսի 7-ին ժամը 22.27-ին երկրաշարժ զգացվեց Նոյեմբերյան քաղաքում, Ոսկեպարում, Իջեւան քաղաքում եւ այլուր:

Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերը ստորգետնյա հարվածից երկայնքով ուժեղ ցնցվեցին:

Բաղանիսից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից, ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի եւ միջպետական ավտոճանապարհի վրա:

Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով: Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի  պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Այս նյութը դիտել են - 2131 անգամ