Հայաստանը կատարել է կոռուպցիան հանցանքների քրեականացմանն առնչվող GRECO- ի հանձնարարականները. ԵԽ «Լրագիր»-
2017-06-07 15:04:00
«Լրագիր»-ը գրում է. Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից:
Համաձայն զեկույցի՝ 2016թ-ի ավարտի դրությամբ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է կոռուպցիոն հանցանքների քրեականացման ու քաղաքական ֆինանսավորմանն առնչվող GRECO-ի հանձնարարականները: Այնուամենայնիվ, դեռևս չեն իրականացվել խորհրդարանի անդամների շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հանձնարարականները: 2016թ-ի ավարտի դրությամբ GRECO-ն նշում է, որ Հայաստանը մասամբ՝ 43 տոկոսով, իրականացրել է դատավորների շրջանում կոռուցիայի կանխարգելմանն ուղղված հանձնարարականները:
«Կոռուպցիան քաղաքականության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության կորստի ու անբավարարվածության մեծագույն աղբյուրներից մեկն է: Խիստ կարևոր է, որպեսզի պետությունները ճիշտ օրենսդրություն և միջոցներ ունենան ոչ միայն կոռուպցիայի դեպքերը հետաքննելու ու պատժելու, այլև դրանք կանխարգելելու համար: Կոռուպցիայի հանդեպ չի կարելի հանդուրժողականություն ցուցաբերել, որտեղ էլ որ այն ի հայտ գա»,- զեկույցի հրապարակման առնչությամբ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Նույն առիթով, GRECO-ի նախագահ Մարին Մրչելան էլ ասել է. «Առաջանորդները պետք է անսասան քաղաքական կամք ցուցաբերեն, պայքարեն կոռուպցիայի դեմ և բարեվարքության մշակույթ ստեղծեն»:
Այս նյութը դիտել են - 54412 անգամ