Սույն թվականի հունիսի 9-ին Երևանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Արգենտինայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. Հայաստանի և Արգենտինայի փորձը» խորագրով կոնֆերանս:
Միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, նպատակ ուներ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական երաշխիքները, բարեփոխումները, մարտահրավերները, նվաճումներն ու ընթացիկ նախագծերը` առանձնահատուկ շեշտադրելով զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խնդիրներն ու այս ոլորտում Հայաստանի եւ Արգենտինայի փորձի առանձնահատկությունները:
Կոնֆերանսի իրականացմանն աջակցել են «Կոնվերս Բանկը» եւ “Best Western Congress” հյուրանոցը: Միջոցառմանը ներկա էին հանրային գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, խնդրով շահագրգիռ պետական մարմիններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս նյութը դիտել են - 14325 անգամ