Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար Արման Հակոբյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն:
Արման Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ԱՄՆ ու ՀՀ-Կանադա համագործակցությունը, իսկ Գեորգի Բորիսենկոն անդրադարձ կատարեց ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերություններին:
Խորհրդակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Այս նյութը դիտել են - 15429 անգամ