ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 2017-06-09 23:04:00
ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով: Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում: Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայմանագրային հիմունքներով գործում է տաքսի ծառայություն՝ գեղեցիկ, մաքուր, հարմարավետ մեքենաներով։ Մեծ ցուցանակներին այդ մեքենաներով Երևան և հանրապետության մի շարք մարզեր հասնելու սակագներն են։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում Նախարարն ընդգծեց, որ պետք է այլընտրանք լինի, մի քանի ընկերություններ աշխատեն և բոլորի համար հավասար պայմաններ լինեն։ Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկեց օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները։ Նախարարն ընդգծեց, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաև Երևանից օդանավակայան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։ Նա նախարարության տրանսպորտի վարչությանը և լիցենզավորմանը գործակալությանը հանձնարարեց այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում «Հրազդան էքսպո» ընկերության տաքսի ծառայություն մատուցող մեքենայի վարորդը երկար փնտրտուքից հետո այդպես էլ լիցենզիայի կտրոնը չգտավ։ Տեսչության աշխատակիցները, արձանագրելով անօրինական տաքսի վարելու փաստը, իրենց բազային տվյալներով ճշտեցին, որ մեքենան նախկինում լիցենզավորված է եղել, սակայն պարտքը չմարելու պատճառով՝ այն կասեցվել է։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում Իր մեքենային տաքսի «Ռուզան» անվանումը տված վարորդն էլ, պարզվում է ինքնագործունեությամբ է զբաղվում։ Ինքն իր ճաշակով ներկել, ձևավորել է իր մեքենան և ծառայություն է մատուցում։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում Տաքսու տարբերանշանով հաջորդ մեքենայի վարորդը ոչ միայն տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն, նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չուներ: Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները նախարարին տեղեկացրին, որ առավոտից արդեն 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ։ Վահան Մարտիրոսյանը տեսչության պատասխանատուներին հանձնարարեց շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ կաշխատեն ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ կտանեն առանց համապատասխան փաստաթղթերի տաքսի ծառայություն մատուցող վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն