«Դատապարտյալների հիվանդանոցի» պետին հանել են. Էլի ծեծում են. Lakmoes
2017-06-10 20:55:00
Lakmoes.am-ի տեղեկություններով՝ օրերս «տիխարի» պաշտոնանկ է արվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ազատումը կապված է ՄԻՊ-ի՝ ՔԿՀ-ներ կատարած այցի հետ:
ՄԻՊ Արման Թաթոյանը աշխատակազմի անդամների հետ միասին այցելել է ՔԿՀ-ներ՝ ազատազրկված անձանց խնամքի պահպանման վիճակն ուսումնասիրելու: Նրանք հանդիպել են նաև «ԴՀ» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների ու դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները, ինչից հետո էլ Աֆրիկյանի հետագա պաշտոնավարումն աննպատակահարմար է համարվել:
Հիշեցնենք, որ Lakmoes.am-ը, մամուլը բազմիցս անդրադարձել են Աֆրիկյանի և նրա անձնակազմի պատժողական քաղաքականությանը, այդ թվում՝ «զոն նայողների» և դատապարտյալների միջոցով կատարվող ծանր դեպքերին, կոռուպցիան մեխանիզմներին:
Բայց Աֆրիկյանի պաշտոնազրկումն էլ կարծես չի փրկել անազատության մեջ գտնվողներին:
Համլետ Ղազարյանի հարազատներից մեկն ահազանգեց, որ հունիսի 8-ին դատապարտյալի նկատմամբ բռնություն է կիրառվել...չստացած թոշակի համար ՄԻՊ-ին, դատախազին, նախագահին դիմում գրելու պատճառով:
Հ. Ղազարյանը, կենսաթոշակի վերանշանակման նպատակով, սահմանված կարգով և ժամկետում դիմում է գրել համապատասխան ծառայությանը, սակայն ՔԿՀ-ի ադմինիստրացիան այն չի ուղարկել հասցեատիրոջը: Դատապարյալը զրկվել է իրեն հասանելիք գումարից և բողոքներ գրել իրավապահներին և ՄԻՊ-ին:
Դա զայրացրել է ՔԿՀ-ի անձնակազմին, և մոտ 10 հոգով՝ պետի տեղակալ և պաշտոնակատար Արման Այվազյանը, ռեժիմի պետ Հովիկը, հերթափոխի պետ Աշոտ Մալոյանը այլ անձանց հետ միասին ներխուժել են իր թոշակն ուզող Համլետի խուց և հայհոյելով բռնության ենթարկել նրան... նաև հեռախոսի պատրվակով:
Ասում են՝ նրանցից ինչ-որ մեկը հայհոյանքներ է հնչեցրել նաև խնդիրների մասին բարձրաձայնող լրագրողների հասցեին: Եթե իրոք այդպես է՝ դրան հարցնում եմ՝ հայհոյելով քեզ տղամա՞րդ ես զգում, թե՞ հանգստանում ես , արա...
Այս նյութը դիտել են - 9994 անգամ