Այսօր «Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել «Սպառնալիքներ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին. իրավապահ մարմինների արձագանքը» թեմայով:
Քննարկմանը հրավիրված բանախոսներներից բացի, հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Դատախազություն և Ոստիկանություն:
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննարկման սկզբում ներկայացրեց եղելությունը` երբ է քրգործ հարուցվել, երբ են իրեն տուժող ճանաչել, ապա ելույթով հանդես եկան քննարկման մյուս մասնակիցները:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ Արթուր Սաքունցին սպառնացողը, չի բացառվում, որ հետագայում պաշտոն ստանալու համար է դիմել այդ քայլին. «Դա շատ լավ գրավական է, որ ցույց տա, թե ինչքան լավ է ծառայում իշխանություններին: Ուղղակի համոզված եմ, որ Սաքունցին սպառնացողը իշխանության հովանու տակ գործող անհատ է»:
Շարունակությունը` տեսանյութում:factor.am
Այս նյութը դիտել են - 8417 անգամ