Բոլորին դատող մենթ Աբոն...2017-06-19 04:39:00
Գաղտնիք չէ, որ ներկայիս ՀՀ ոստիկանական համակարգը լի է անպետք , խարդախ ու իրենցից մարդկային թափոն ներկայացնող անհատներով:
Ի՞նչ կարող ես անել , համակարգն է այդպիսին , ու որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է , որ համակարգում բավական մեծ հաջողությամբ կարողանում են կարիերա անել ոչ այնքան արժանիները , ովքեր , իրոք , գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, որքան տականքներն , ովքեր ՀՀ ոստիկանական համազգեստի մեջ մտած իսկական բանսարկուներ են: Փոխանակ, մարդկանց , քաղաքացիների անվտանգության մասին հոգ տանելու , օրենքով սահմանված կարգով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն կամ դրան զուգահեռ զբաղվում են կեղտոտ գործերով:
Մարդկանց են զրպարտում , գործեր սարքում անմեղների գլխին ու նմանատիպ այլ տականքությունների, ստորությունների ձեռնամուխ լինում :
Արդեն բավական տևական ժամանակ է , ինչ համայն հայությունը շարունակ ականատես է դառնում ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների , ինչպես նաև նրանց պատկանող ՖԲ ֆեյքերի կողմից ընտանիքիս դեմ թիրախավորված հանցագործություններին ,հարձակումներին:
Իմ հետ տեղի ունեցածը, թերևս, լավագույնս է արտացոլում այն իրականությունն ու բարքերը, որոնք այսօր տիրում են ՀՀ ոստիկանական համակարգում:
Նշեմ , որ անձիս դեմ թույլ տված ոտնձգությունների հեղինակներից մեկն էլ Ալբերտ Ունուսյանն է , ով իր ստոր , զրպարտիչ գրառումներով մասնակից է դարձել անձիս դեմ իրականացրած հանցագործությանը:
Նա իր ֆեյբուքյան էջով , ինչպես նաև իր կեղծ ֆեյսբուքյան պրոֆիլով սոցիալական ցանցում տարածել է իմ անձնագրային բոլոր տվյալները , ինձ մեղադրել այն բանում , թե իբրև ես Haqqin.az կայքում հարցազրույց եմ տվել ` ստորաբար պիտակավորելով անձս իրենց սարքած մենթական սցենարով :
Ի դեպ` սույն «օրինապահն» առաջինն էր, ում ֆեյսբուքյան էջում զետեղվել էր իմ մասին կեղտոտ ապատեղեկատվությունը, ու հենց սրա էջից էին մյուսները կիսվել այդ նյութով ու հետո այդ հերյուրանքը տարածել:
Ալբե՛րտ Ունուսյան , ոստիկանության խորհրդական ընկերոջդ՝ Նարեկ Մալյանին և վերադասիդ ստոր պատվերը ընտանիքիս դեմ կատարելուց առաջ լավ կլիներ մտածեիր հանցագործության մեջ մեղադրվող մորդ՝ Սոֆիա Թելմանի Ունուսյանի կատարած հանցագործության մասին :
Նկատենք,որ որևէ մեկին նման մայրը չի կարող պատիվ բերել, ու ամոթ է ցանկացած մեկի համար նման մոր զավակ լինելը:
Այս պարագայում ժողովրդական հայտնի խոսքն իսկ և իսկ բնութագրում է ստեղծված իրավիճակը. «Պտուղը ծառից հեռու չի ընկել »:
Տեղեկատվության կարգով նշենք, որ Ալբերտ Ունուսյանի մորը՝
Սոֆիա Թելմանի Ունուսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես առաջատար մասնագետ , հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող , նշված բաժանմունքի պետ Ա . Սեդրակյանի հանձնարարությամբ Ա . Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ , որի համար , Ա . Սեդրակյանից ստացել է խոշոր չափերով 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլոր ապօրինի վարձատրություն , նաև օժանդակել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող , պաշտոնատար անձ հանդիսացող Ա . Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելուն :
Ու հիմա հարց է առաջանում`ինչպե՞ս կարող է այսպիսի մոր զավակն հանդգնել այլոց դատապարտել, խելք սովորեցնել, ճիշտ ու սխալ բացատրել:
Ասենք մեկն էլ լինի, մենթ Աբո, քեզ ու մորդ օրենքներ ուսուցանի, բարոյական տարրական օրենքներ սովորեցնի ու դաստիարակի:
Փոխարեն գլուխդ կախելու ու համազգեստի միջից դուրս գալու`դեռ մի բան էլ այլո՞ց ես դատափետում, դատապարտում մի բանի համար, որն ընդամենը համակարգի լկտի երևակայության արդյունքն է…
Ցավոք, հենց Ունուսյանի նմաններով է լի ոստիկանությունը, հենց նմանների առջև է կանաչ լույս վառված`առաջ գնալու, պաշտոն ունենալու:
Ինչո՞ւ, որովհետև նպատակներն են այլ` տարբեր օրենքով սահմանվածներից:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 55080 անգամ