Նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչներ, փաստաբաններ Դավիթ Ասատրյանն ու Միհրան Աղաբաբյանը, ինչպես նաեւ պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Լրագրողը դիմել էր դատարան` խնդրելով որպեսզի պարտավորեցնի պատասխանողին ներողություն խնդրել իր վստահորդից, նաեւ «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, եւ ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»:
Պատասխանողի ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանն էլ նշեց, որ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը խախտված չէ: Այն ամենը, ինչ պիտի պարզվեր նախնական դատական նիստերի ընթացքում, արդեն պարզվել է, եւ կարելի է անցնել դատաքննության:
Նախագահողը հայտարարել է, որ գործը դատաքննության նախապատրաստված է համարվում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որտեղ դատարանը այս գործով կկատարի դատաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Այս միջադեպի առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել էր Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:
Այս նյութը դիտել են - 9470 անգամ