Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել կառավարությունում:
Համապատասխան հանձնարարականներ վարչապետը տվել է գերատեսչությունների ղեկավարներին:
Զուգահեռաբար NewsBook-ին հայտնի դարձավ, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը քննարկվել է նաև Բաղրամյան 26-ում:
Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակից փոխանցում են, որ վերջինս հստակորեն որոշել է վերակազմավորել ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Համաձայն Սարգսյանի որոշման՝ շատ մոտ ապագայում ՀՀ ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիացվեն իրար, իսկ սուպեր կառույցը կկոչվի Ներքին գործերի նախարարություն:
Այսպիսով կփոխվեն Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության կարգավիճակները, բնականաբար՝ դրանց առաջին դեմքերինը՝ ևս: Նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կաշխատեն մեկ նախարարի ենթակայության ներքո:
Սա, իհարկե, լավագույն դեպքում, որովհետև դեռ հայտնի չէ, թե ում է վստահվելու նոր նախարարությունը, ըստ այդմ՝ ի՞նչ պատկերացումներով կամ թիմով է կառավարելու նորանշանակ նախարարը:
Մեր տեղեկություններով այս ծրագրին որոշակիորեն դիմադրում է Վլադիմիր Գասպարյանը, որը չի պատկերացնում իր աշխատանքը նախարարի ենթակայության կամ վերադասի առկայության պայմաններում:
Այս օրերին Գասպարյանն, ի տարբերություն ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանի, ձեռքերը ծալած չի նստել:
Մասնավորապես նա հանձնարարել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության գլխավոր ու որակյալ մասնագետներին գտնել իրավական հիմքեր, թե ինչու համար Հայաստանի դեպքում չի կարող արդարացված լինել ոստիկանության կարգավիճակի փոփոխությունն ու ոստիկանապետի լիազորությունների սահմանափակումները: Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 11301 անգամ