Ոստիկանությունից այցելել են Հայ կանանց ճակատի անդամներից մեկի բնակարան
2017-06-21 13:39:00

Քիչ առաջ Ծասնա Ծռեր մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայտնում ենք, որ րոպեներ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ են հետապնդում հանցագործ իշխանությունները, երբ դատարաններում դատական նիստերին ներկա գտնվողների անձնական տվյալներն են հավաքում։ Քիչ առաջ ոստիկանությունից այցելել են Հայ կանանց ճակատի անդամ, Սասնա Ծռերի աջակից, Ավետիսյան 36 հասցեում բնակվող Նաիրա Բադալյանի բնակարան, ստիպել են նրան դուռը բացել ծանոթանալու պատրվակով։

Նաիրա Բադալյանը դուռը չի բացել և ասել է, որ ծանոթանալու ցանկություն չունի և դուռը կբացի միայն դատարանից համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Այդ ժամանակ թաղի տեսուչ ներկայացող ոստիկանը սպառնացել է նրան դռան ետևից, ասելով.

«Այդ դեպքում մենք սրանից հետո շատ ուշադիր կլինենք ձեր նկատմամբ»»։

Ծասնա Ծռեր մամուլի ծառայություն

21․06․17թ․

Այս նյութը դիտել են - 30903 անգամ