Աղմուկ ոչնչից. Արտեմ Ասատրյանը՝ թիվ մեկ տուն ինտերնատի շուրջ ստեղծված աղմուկի մասին NewsBook
2017-06-22 10:16:00

 Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատի վերաբերյալ վերջերս մի շարք աղմկահարույց բացահայտումներ են կատարվել:

Նախ Վերահսկիչ պալատն է վեր հանել տուն-ինտերնատում կատարված խախտումները:  Ստուգող կառույցը պարզել է, որ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հաշվառումից չի հանել մահացած կամ ընտանիք վերադարձած խնամյալներին: Բացի այդ, անօթևանների ընդունումը և դուրս գրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ավել ֆինանսավորման:

Տուն-ինտերնատում տիրող անմխիթար վիճակի մասին օրերս բարձրաձայնել են նաև «Ելք» դաշինքի պատգամավորները:

Նրանք այցելել են անօթևաններին և պարզել, որ նրանց համար ապահովված չեն կեցության տարրական պայմաններ: Իրավիճակը, սակայն, հերքում են պատասխանատու կառույցից. «Աղմուկ ոչնչից»,- ստեղծված իրավիճակը NewsBook-ի հետ զրույցում մեկնաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Տեսանյութում օգտագործվել են Armtimes.com կայքի հրապարակումից կադրեր:  Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 8989 անգամ