Արայիկ Խանդոյանին ամբողջ օրը ոչ մի սնունդ չեն տվել, բավականին ցածր ճնշում է ունեցել, պատժախուց են տարել.Ա1+
2017-06-22 13:58:00

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց:

Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը համարձակություն կունենա հրապարակել այդ մասին.

«Նրանք նախապես անձի նկատմամբ հոգեբանական ճնշում են սկսել՝ մինչեւ դատարան բերելը, որպեսզի Արայիկ Խանդոյանը չխոսի, չարտահայտվի, դատարանում ի պաշտպություն իրեն ոչինչ չանի: Դա պատահական չէ: Արայիկ Խանդոյանին չեն էլ ասել, որ պատժախուց են տանելու: Երբ նա դատարանից վերադարձել է, նրան խուց չեն տարել, ընդ որում, նա բուժմասում էր գտնվում, բժշկի խնամքի տակ էր, գլխացավեր, երիկամների ցավեր, նաեւ՝ հաշմանդամ է: Իրեն ամբողջ օրը բացարձակապես ոչինչ, ոչ մի սնունդ չեն տվել:

Արայիկ Խանդոյանը բավականին ցածր ճնշում է ունեցել, ինքնազգացողությունը շատ վատ է եղել: Խնդրել է՝ իրեն տալ դեղերը, սակայն դրանք Արայիկ Խանդոյանին տվել են ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում: Սա ուղղակի Արայիկ Խանդոյանին լռեցման ձեւ է: Առանց այդ էլ, նա մնում է անմարդկային պայմաններում, դա արդեն պատիժ է, եւ սա, ըստ էության, 2-րդ պատիժն էր»:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 13087 անգամ