Ոստիկանության գլխին մութ ամպեր են կուտակվելո՞ւ...«My Mamul»
2017-06-25 13:56:00

  « Մամուլ.ամ»-ում «Մամուլի խոսնակ»  բաժնում «armenian news » օգտատերը գրում է.

ԱԺ մեր աղբյուրը հայտնում է, որ օրերս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Նուբարաշեն ՔԿՀ-ից, որով նրան հայտնել են Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված և հենց համակարգի ներսում գործող հանցավոր խմբավորման և նրա անդամների մասին:

Մենք չէինք անդրադառնա սրան, եթե օրերս չնկատեինք Նիկոլ Փաշինյանին Նուբարաշեն ՔԿՀ մուտք գործելուց: Մեզ հաջողվեց ճշտել նաև, որ Փաշինյանը ՔԿՀ ում կոնֆիդենցիալ պայմաններում հանդիպել է մի կալանավորի հետ:  

Ըստ աղբյուրի հանցավոր խմբավորման գործունեության ոլորտը իր մեջ ներառում է կեղծ քրեական գործեր սարքելուց մինչև սպանություններ և եթե իրականացվի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն, ապա Ոստիկանությունում տեղի կունենան աղմկոտ պաշտոնանկություններ և ձերբակալություններ:

 my mamul.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել USArmenianews.com-ի խմբագրության տեսակետների հետ: 

Այս նյութը դիտել են - 22683 անգամ