Սիրուշոյի ընկերների հավաստմամբ, երգչուհին նորից հղի է: Սիրված երգչուհին կրծքի տակ կրում է երկրորդ բալիկին, ով հավանաբար լույս աշխարհ կգա կրկին ամռանը:
Սիրուշոյի և Ռոբերտ Քոչարյանի կրստեր որդու` Լևոն Քոչարյանի առաջնեկը ծնվել է 2014 թվականի հուլիսին` ԱՄՆ-ում: Նրանց առաջնեկը տղա է: Աստղային զույգի անձնական կյանքը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում:
Հայտնի է, որ Լևոնն ու Սիրուշոն սկսել են հանդիպել վաղ տարիքում: 17 տարեկանում Սիրուշոն և Լևոնը փորձում են ընկերություն անել, սակայն չի ստացվում: Ահա, թե ինչ է պատմում Սիրուշոն «Yesyes»-ին 10 տարի առաջ տված հարցազրույցում.
«Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց մեր «պարզապես» ընկերությունը վերածվեց մեծ զգացմունքի… Սակայն շուտով զգացի, որ դրան դեռ պատրաստ չեմ: Այդ պատճառով դադարեցրինք մեր հաճախակի հանդիպումները, փորձեցինք ուղղակի ընկերներ մնալ»:
Բայց ուղղակի ընկերներ չի հաջողվում մնալ: Որոշ ժամանակ անց, Սիրուշոն և Լևոնը սկսում են ընկերություն անել: Արդեն 19 տարեկանում Սիրուշոն հրապարակավ անուղղակի հաստատում է, որ հանդիպում է Լևոնի հետ: 2006 թվականին «Yesyes»-ին տված հարցազրույցում նա պատմում է.
«Չեմ ցանկանում անձնական կյանքս բոլորի համար քննարկման նյութ դարձնել: Երբ սիրում ես, ուզում ես ողջ աշխարհն իմանա, սակայն իմ պարագայում` չեղած տեղից մարդիկ այնքան շատ բան գիտեն ու իրականությանը չհամապատասխանող այնքան բաների մասին են խոսում, որ… Ես համակերպվել եմ դրան, ուզեմ, թե չուզեմ, մեկ է` խոսելու են»:
Այդ հարցազրույցից մեկ տարի անց համացանցում հայտնվում են զույգի առաջին լուսանկարները` երևանյան սրճարաններից մեկում ճաշելիս: Լուսանկարները դարձան ամենաքննարկվողը:
Մեկ այլ հարցազրույցում, 2007 թվականին Սիրուշոն պաշտոնապես խոսում է Լևոնի մասին:
Այս նյութը դիտել են - 2131 անգամ«Լևոնն էլ է միշտ ուշադրության կենտրոնում, մանավանդ` աղջիկների, ինչի համար ես միայն ուրախ եմ: Չեմ խանդում, քանի որ հավատում ու վստահում եմ նրան: Երևի այն պատճառով, որ նա ինձնից ոչինչ չի թաքցնում»:
Այդ ամբողջ ընթացքում հայկական շոու-բիզնեսը քննարկում էր, թե ի վերջո, այդ հարաբերությունները կօրինականան, թե՝ ոչ: Ի վերջո, աստղային զույգի հարսանիքը կայացավ 2009 թվականի հունիսի 5-ին:Եվ այդ օրվանից սկսած Սիրուշոյին և Լևոնին անընդհատ ուղղում էին նույն հարցը. երբ է ծնվելու առաջնեկը: Անընդհատ գտնվելով ուշադրության կենտրոնում, շատերը նույնիսկ չէին հավատում, որ Սիրուշոն այն ժամանակ դեռ 21 տարեկան էր և կարող էր մի քանի տարի սպասել:
Սիրուշոյի նախկին մենեջեր Արևիկ Ուդումյանը նրա հետ գործակցության ընթացքում բազմիցս է ստիպված եղել հանդես գալ պաշտոնական հերքմամբ, որ երգչուհին հղի չէ, բալիկի չի սպասում, որ անձնական կյանքը հանրային քննարկման ենթակա չէ, ու այսպես շարունակ:
Վերջին ալիքն էլ բարձրացավ, երբ ֆեյսբուքյան օգտատերերը Սիրուշոյին նման մի աղջնակի լուսանկար տարածեցին ու հավատացնում էին, որ նա հղի է:
Նախորդ տարի մարտի 8-ի համերգներից մեկին, երբ Սիրուշոն բեմ բարձրացավ ուսերից դեպի ծունկը լայնացող զգեստով՝ կարծես կոծկելով փորիկը, բոլորը ելույթից հետո սկսեցին քննարկել, որ երգչուհին հղի է և այդ պատճառով էր հագել նման զգեստ: Նույն խոսակցություններն ավելի թեժացան «Եվրատեսիլ- 2014»-ի երգի շնորհանդեսին. ազգն Արամ MP3-իի երգը թողել, Սիրուշոյի փորիկն էր քննարկում:
«Անձնական բնույթի հարցերի չենք պատասխանում»- լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ ասել էր երգչուհու նոր մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը: Նրանք այդպես էլ որևէ հստակ պատասխան չտվեցին: Ինչն էլ լրատվամիջոցներին հիմք տվեց պնդելու՝ առանց կրակ ծուխ չի լինում:
Օրեր անց լրատվամիջոցներն ավելի համառ գտնվեցին ու, նախագահական ընտանիքին մոտ կանգնած աղբյուներին վկայակոչելով, հաստատեցին, որ երգչուհին իսկապես որ մայրիկ է դառնալու: Ի վերջո, զույգը որոշեց ծնող դառնալ այն ժամանակ, երբ ցանկանում էր ու պատրաստ էր: Սիրուշոն հղիացավ ամուսնության 5-րդ տարում: Առաջնեկը լույս աշխարհ եկավ 2014-ին:
Սպասված որդուն հանրությունը տեսավ ու սկսեց կրկին քննարկել երգչուհու Լոս Անջելեսում կայացած նոյեմբերյան մենահամերգից հետո, երբ Սիրուշոն որոշեց մեկ կադրով հանրությանը ցույց տալ նորածին որդուն: Բոլորը copy արեցին ու տարածեցին, հետո սկսեցին քննարկել, իսկ ու՞մ է նման երգչուհու որդին:
Առաջնեկի լույս աշխարհ գալուց 2 տարի անց կծնվի երկրորդ զավակը: