Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմողների համար նոր հարցաթերթը, որը ներառում է մի շարք նոր կետեր: ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ խստացման կարգն ազդում է նաև ՀՀ-ի վրա:
«Նախագահ Թրամփի 2017թ. մարտի 6-ի մուտքի արտոնագրերի դիմումների քննության և ստուգման բարելավման մասին շրջաբերական գրության հիման ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի դիմում ներկայացնող անձանցից սկսել է պահանջել հավելյալ տեղեկատվություն այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյան տվյալ անձի ինքնությունը հաստատելու կամ ազգային անվտանգության հարցերի շուրջ ավելի խիստ ստուգում անցկացնելու նպատակով անհրաժեշտ է համարում նման տեղեկատվության տրամադրումը»:
Դեսպանատունը պարզաբանել է, որ իրենց հաշվարկներով այս փոփոխությունը կանդրադառնա աշխարհով մեկ տարեկան դիտարկվող 13 միլիոն մուտքի արտոնագրերի դիմումների մեկ տոկոսի մի չնչին մասի վրա:
«Հյուպատոսական պաշտոնյաներն այս հավելյալ տեղեկատվությունը կօգտագործեն միայն ԱՄՆ գործող օրենքների ներքո մուտքի արտոնագրի մերժման հիմք հանդիսացող կետերի հետ կապված տվյալների ստուգման նպատակով»,- ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։