Կարմիր բերետավորները քաշքշել են փաստաբան Լուսինե Սահակյանին. կա բերման ենթարկված Armtimes
2017-06-28 09:37:00

Լարված իրավիճակ է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ հավաքված են «Սասնա Ծռերի» համակիրները:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Արա Զաքարյանը ականատես են եղել, թե ինչպես են տասնյակից ավելի կարմիր բերետավորներ քաշելով, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի` նաեւ ծեծելով, բերման ենթարկում քաղաքացիներից մեկին:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը փորձել են պաշտպանություն իրականացնել եւ նրա հետ գնալ ոստիկանական բաժին, սակայն կարմիր բերետավորները նրանց քաշելով եւ հրելով չեն թույլատրել:

Նրանք ամեն կերպ փորձել են գնալ քաղաքացու հետ, սակայն ոստիկանները նրանց հրելով հեռացրել են դեպի մայթ:

Մեզ հաջողվեց ճշտել, որ բերման ենթարկված քաղաքացին «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է:  

Այս նյութը դիտել են - 9300 անգամ