Քեթրինը ու՞մ «աչքն էր հանել» Hayeli
2017-06-28 12:57:00

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը խորհրդարանում խոսել է ստվերի դեմ պայքարի և դրա կրճատման մասին: Վերջին ամենաաղմկոտ դեպքը ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի հայտնի հերոս Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերությունում կատարված հարկային ստուգումներն էին:

<<«Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է, և եթե առաջանա ցանկացած խնդիր, բնական է՝ կլինեն ստուգումներ, ինչպես այլ տնտեսավարող սուբյեկտներում>>,- հայտարարել է Վարդան Հարությունյանը։
Նա վստահեցրել է, որ այլ խոշոր սուբյեկտներում ևս ստուգումներ իրականացվել են, բայց հարկային գաղտնիքից ելնելով՝ չի պատրաստվում հրապարակել նրանց անունները։
«Եթե իմ վերջին ամսվա գործունեությունը տեսել եք, ապա մենք երբեք մեր հաջողությունները չենք հանրայնացրել և բարձրաձայնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա, և կարող ենք փաստել, որ կա առաջընթաց: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է սխալ թույլ տալ: Ստուգման ընթացքում այդ սխալներն ի հայտ են գալիս և շտկվում, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ են վճարվում: Եթե տուգանքը վճարվել է և շտկվել է, ինչո՞ւ եք ուզում հիմա ցեխ շպրտել այդ մարդկանց վրա»,- ասել է ՊԵԿ նախագահը և  վստահեցրել, որ ստվերի, արտոնությունների դեմ ամեն օր պայքարում են։

Այսինքն՝ Վարդան Հարությունյանը բաց տեքստով հայտարարել է, որ իրենք հարկային խնդիրներ են հայտնաբերել տարբեր տնտեսվարողների մոտ, սակայն նրանց չվարկաբեկելու նպատակով անունները չեն հրապարակում: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու նույն սկզբունքը չի պահպանվել նաև «Քեթրին» ընկերության պարագայում: Չէ՞ որ նա նույնպես՝ իբրև տնտեսվարող, իրավունք ունի ունենալ բարի համբավ, առավել ևս, որ որևէ մեկին հայտնի չէ, թե ՊԵԿ-ի հատուկ օպերացիայի արդյունքում ի վերջո ինչ էր հայտնաբերվել, որքանով էին լուրջ թերացումները, որքան գումար է այդ բոլորից հետո ստացել պետական բյուջեն:

Եթե հիշելու լինենք իրադարձությունների ընթացքը, ապա «Քեթրին գրուպ»-ում  ՊԵԿ դիմակավորված հատուկ նշանակության աշխատակիցների ներխուժման մասին տեղեկությունը նախ հրապարակվել էր ԶԼՄ-ներում, որն ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց նաև ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությամբ: Այսինքն՝ Վարդան Հարությունյանը Միհրան Պողոսյանի դեմ հրապարակային դեմարշ կազմակերպելու հարցում խորամանակության է դիմել. նախ կատարվել է տեղեկատվական արտահոսք, որին հետագայում հետևել է պաշտոնական հաղորդագրությունը:Շարունակությունը՝ այստեղ

 

Այս նյութը դիտել են - 10397 անգամ