«Փաստաբաններն արդեն իրենց տեսակետն հայտնել են, որ իշխանություններն ուզում են փակ դատական նիստեր անցկացնել և այդ է պատճառը, որ հետաքձգում են դատերը և սանկցիաներ կիրառում: Ես համաձայն եմ դրա հետ, սակայն Լավ կլիներ, որ միանգամից փակեին և մենք չտեսնեինք այն խայտառակությունը, որ կատարվում է »,- ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնաով Սասնա Ծռերի դատի ժամանակ տեղի ունեցած միջադեպերին:
«Ոստիկանությունը գործում է բանդայի պես, որովհետև միայն բանդան դատարանում մարդ կծեծեր»,- ասաց նա՝ հավելելով. «Դատարանը մի վայր է, որտեղ ոչ մեկին չեն ծեծում, այդտեղ արդարադատություն է իրականացվում, սա վայրագ, անթույլատրելի մի գործողություն է, որը կարծում եմ իր համարժեք պատասխանը կստանա Եվրոպական դատարանում և այլուր:
Սա հաշվեհարդար է Սասնա Ծռերի հանդեպ, քանի որ ոստիկանությունը, ԱԱծ-ն չեն կարողացել իրացնել իրենց գործառույթները և թույլ չտալ գրավել ՊՊԾ գունդը, որը գրավել են շատ հեշտությամբ, իսկ երկրորդ անգամ «Հաց բերողը » միայնակ էր գրավել այն:
Այսինքն` ոստիկանությունն իր տեղում չէ, եթե իր գունդը գրավում են»: «Սա կարելի է համարել ոստիկանության հաշվեհարդար:
Չենք կարող բացառել նաև այն, որ սա ցուցում է վերևից »,-նշեց իրավապաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am
Այս նյութը դիտել են - 8554 անգամ