«Հայելի.ամ»-ը գրում է. Մամուլում հրապարակում էր եղել, որ ոստիկանությունում դժգոհության տեղիք է տվել կառավարության հունիսի 23-ին կայացրած որոշումը, որով «Ճանապարհային ոստիկանության» արտաբյուջետային ֆոնդի գումարները 3 մլրդ դրամով կրճատել են:
Այդ գումարը եկամուտների նվազեցման եղանակով որոշվել է ՃՈ-ից վերցնել և հատկացնել ՀՀ պետական բյուջե` որպես «այլ եկամուտներ»:
Ուշագրավ է, որ որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացնում էր ոչ թե ոստիկանապետը կամ նրա տեղակալը, այլ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Համաձայն որոշման նախագծի հիմնավորման՝ գումարի հիմնական մասը՝ մոտ 2 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ռազմական կարիքների բավարարման նպատակով, իսկ մոտ 1 մլրդ դրամն էլ նախատեսվում է օգտագործել բնակարանի կարիքավոր զոհված , առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման նպատակներով:
«Կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող բնակարանի կարիքավոր զոհված, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը կազմում է 2000, որից 2017թ-ին պետական բյուջեով հաստատված 5 մլրդ դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել 62 ընտանիքների կամ հաշվառման մեջ գտնվողների 3,1%-ին»,- նշվում է հիմնավորման մեջ:
Բյուջեով նախատեսված միջոցները փաստացի այս տարվա համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների խնդիրները լուծում են ընդամնեը 3,1 տոկոսով:
Խնդիրը գլոբալ առումով մնում է չլուծված:
Կառավարությունը նախատեսում է ՃՈ-ից վերցրած գումարների հաշվին բացի պետության կողմից ի սկզբանե նախատեսված 5 մլրդ դրամից, զոհված և հաշմանդամ դարձած ևս 142 զինծառայողների ընտանիքներին տալ անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռբերելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը գոյացել է վարորդների նկատմամբ կիրառած տույժերից և տուգանքներից:Շարունակությունը՝ այստեղ