Դատարանի շենքում հայհոյում եւ ծեծի են ենթարկում Գեւորգ Սաֆարյանին. փաստաբան galatv
2017-06-30 21:33:00

Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվեց մեկ ժամով: Այս ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ դատարանի շենքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նա պահանջել է, որ դատարան ներկայանա ՄԻՊ գրասենյակից ներկայացուցիչ:

Գ. Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Ազատության ուղիղ եթերում հայտարարեց, որ  հստակ ճնշումներ են գործադրվում Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Նրան հայհոյում եւ ծեծում են դատարանի շենքում:

«Ինձ տեղեկություն են փոխանցել, որ դատական նիստը սկսելուց առաջ Սաֆարյանի նկատմամբ հայհոյանքներ են հնչել եւ ֆիզիկական ուժ է կիրառվել: Գեւորգը խնդրել է, որ  ՄԻՊ գրասենյակից ներկայացուցիչներ ներկայանան:

Ինձ առայժմ չեն թույլատրում տեսակցել  իմ  պաշտպանյալին»,-հայտարարեց փաստաբան Եգորյանը:

Փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ տեղի է ունենում ապօրինություն դատարանի շենքում: Ոստիկանները օրենք են խախտում՝ գտնվելով դատական նիստերի դահլիճում, ինչի իրավուքնը չունեն:

«Չի կարող այսպես շարունակվել: Հայաստանի դատարաններում խոշտանգում է տեղի ունենում եւ հանգիստ նստում ենք, սա չի կարող այսպես շարունակվել: Նիստերի դահլիճը լեցուն է ոսոտիկաններով, մինչդեռ դատական կարգադրիչները պետք է դուրս հրավիրեն նրանց:

Ոստիկանությունը գրավել է դատարանի շենքը եւ չենք կարող ասել, որ արդարադատություն է իրականացվում»:

Փաստաբանի համար տարօրինակ է, որ անգործության է մատնված ՀՔԾ-ն, մինչդեռ շատ շտապ պետք է քրեական գործ հարուցվեր:

galatv.am
Այս նյութը դիտել են - 8837 անգամ