«Ազատ խոսք». Ովքե՞ր են «փուռը տալիս» ոստիկանությանն ու Վովա Գասպարյանին Hayastan24
2017-06-30 21:53:00

«Հայաստան 24»-ի  եթերում այսօր կխոսենք ոստիկանության անհասկանալի ակտիվության և դրա հնարավոր պատճառների մասին:

«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատավարությունները միշտ էլ շատ լարված են անցնում, բայց վերջին օրերին կատարվածը արդեն դուրս է առողջ տրամաբանության շրջանակներից:

Ոստիկանները հենց դատարանի դահլիճից քաշքշելով դուրս են բերել խմբավորման մի քանի անդամների, իջեցրել պահման խուց և, դատապաշտպանների վկայությամբ, 15 հոգով հերթով դաժան ծեծի ենթարկել նրանց:

Նման բաներով Հայաստանում վաղուց արդեն որևէ մեկին չես զարմացնի, որովհետև մեզանում իրավապահները շատ հաճախ առանձնապես ոչնչով չեն տարբերվում քրեական հանցագործություններից ոչ գործելակերպով, ոչ մտածելակերպով, ոչ բառապաշարով, ոչ անգամ արտաքինով:

Բայց այս դեպքը արտառոց է, որովհետև տեղի է ունեցել հենց դատարանի շենքում: Այսինքն՝ այն հաստատությունում, որը կոչված է արդարադատություն հաստատել: Հաջորդ օրն էլ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկի հետ հարձակվում փողոցում ծիրան վաճառող մի տարեց կնոջ վրա, ոտնատակ տալիս նրա ապրանքը ու անվրդով հեռանում:

Ամբողջական՝ տեսանյութում.

Արմեն Բաղդասարյան

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 Ովքե՞ր են «փուռը տալիս» ոստիկանությանն ու Վովա Գասպարյանին 

 

Այս նյութը դիտել են - 10447 անգամ