Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համաբարյանը վստահեցնում է, որ ոստիկանության ծառայողներն ընտրությունների ժամանակ իշխանության օգտին գործողություններ չեն կատարել:
Այս մասին Անուբախ Համբարյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ:
Հարցին, եթե պարզվի, որ աշխատել են ոստիկանները, կպատժվե՞ն, փոխոստիկանապետն առաջարկեց այդ հարցը գրավոր տարբերակով ներկայացնել:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ վերջին օրերի ոստիկանության գործողությունների իրավաչափ լինելուն, Անուբախ Համբարյանն ասաց, որ ինքը համարում է, որ իրավաչափ են եղել կատարված գործողությունները: «Ոստիկանության բոլոր գործողությունները համաչափ եւ իրավաչափ են»,- ընդգծեց Վլադիմիր Գասպարյանի տեղակալը:
Դիտարկմանը, որ դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանին ծեծել են, Անուբախ Համբարյանն ասաց. «Նմանատիպ բան չի եղել»:
Արձագանքելով փաստաբան Ինեսսա Պետրոսյանի այն հայտարարությանը, որ 50 ոստիկանով ծեծի են ենթարկել Մխիթար Ավետիսյանին, Անուբախ Համբարյանն ասաց. «Կատարվում է ծառայողական քննություն, նմանատիպ բան… ծառայողական քննություն է նշանակված: Մենք ասում ենք՝ կա նմանատիպ ահազանգ, նախաքննությունը կպարզի»:
Առավել մանրամասն՝ Armtimes- ի տեսանյութում:
Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում չեն ծեծել. ՀՀ փոխոստիկանապետ
Այս նյութը դիտել են - 41387 անգամ