ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2017-07-04 13:13:00

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ էջմիածնեցիներ, հարգելի՛ հայրենակիցնե՛ր.
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որից բխում եւ որին համապատասխանում են բոլոր օրենքներն ու նորմատիվ ակտերը: 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրությունն արդեն 2 անգամ փոփոխությունների է ենթարկվել: Դա բնական զարգացում է՝ տարիների ընթացքում օրենսդրությունը համապատասխանում է ժամանակի պահանջներին, կիրառական պրակտիկան նոր մոտեցումներ է թելադրում: Ամենակարեւորն այն է, սակայն, որ Սահմանադրությունը կարողանում է ելքեր առաջարկել ճգնաժամային իրավիճակներում:
Սահմանադրության օրվա հետ մեկտեղ հուլիսի 5-ին նշվում է նաեւ պետական խորհրդանիշերի օրը: Այս առիթով եւս շնորհավորում եմ ամենքիս, մաղթում եմ, որ հարգանք ունենանք պետական խորհրդանիշերի հանդեպ, իսկ այդ խորհրդանիշերի ներքո գործող ատյանները հարգալից վերաբերվեն մարդու՝ ՀՀ քաղաքացու, իրավունքներին:
Անկեղծ ցանկությունս է, որ Սահմանադրության օրը դառնա ՀՀ քաղաքացիների սիրելի տոներից մեկը, որ հուլիսի 5-ը տոնի զգացողություն առաջացնի հայաստանցիների, այդ թվում՝ էջմիածնեցիների հոգիներում: 
Պարտավոր ենք ընթանալ այդ ճանապարհով:

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 15081 անգամ