ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Ռոզա Սիրունյանը:
Ռոզա (Ռուզաննա) Սիրունյանն ավարտել է Երևանի պետական ժողտնտեսության ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
2000թ-ից է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում. նախ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, 2003թ-ից՝ տնօրենի պաշտոնակատար, իսկ 2005թ-ից՝ տնօրեն: Եղել է մի շարք նախագծերի և փառատոնների ֆինանսական պատասխանատուն։ 2017թ-ից Համահայկական նվագախմբի տնօրենն է նաև:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ 2013 թ-ից Երևանի ավագանու անդամ է:
Ռոզա Սիրունյանը 2012թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2013թ.՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Նարեկացի» հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, երեք թոռ: