Ֆեյսբուքում գրած ստատուսի համար փոխնախարարին Բաղրամյան 26-ից հրահանգել են դիմում գրել. «Հրապարակ»
2017-07-06 03:03:00

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։

Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։

Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել։

Այժմ թեստի արդյունքը չկա նրա էջում, բայց վարկածի ճշմարտացիության մասին է վկայում այն, որ Բաղրամյան 26-ի ֆեյքերը հարձակվել են նրա վրա։ «Ուշադրություն դարձրեք նրա բացատրությանը, վարչապետը նրան չէր հանի, դա արել են նախագահականից, տեսեք՝ իր վերջին գրության մեջ շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոչ թե նախարարին, մի հատ էլ վախեցնում, թե կիսատ է թողնում սկսած բարեփոխումները, էլ ո՜նց կլինի, ո՜նց կդիմանանք:

Հետն էլ նեղացած է հեռանում, գրել է, որ առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում»,- ասաց մեր աղբյուրը։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 7822 անգամ