«Politik.am »-ը գրում է.
Օրերս թերթերից մեկը հրապարակեց մի տեղեկատվություն, ըստ որի Երեւանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:
Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն, մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաեւ դպրոցի մարզադահլիճը եւ կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:
«Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում:
Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետի թիմի հրահանգով տարածքի իրական արժեքը չի ներկայացվել նախագծում, որպեսզի հասկանալի չլինի, թե իրականում ինչ նվեր է արվում վարչապետի փեսայի ընտանիքին:
Իրականում նշված տարածքն արժե ավելի քան 3 միլիոն դոլար, որը կազմում է մոտ 6 միլիարդ դրամ: Իսկ կատարվող ներդրումները այս ամենի հետ համեմատած մանրադրամ է` ընդամենը հարյուր միլիոն դրամ և այն էլ 20 տարում, այսինքն տարեկան 5 միլիոն դրամ:
Փաստորեն Կարեն Կարապետյանը հասկանում է, որ երկար ժամանակ չի ղեկավարի կառավարությունը և փորձում է այս ընթացքում կարևոր նվերներ անել իր մերձավորներին: Այս դեպքում նա ամրացնում է իր փեսայի դիրքերը:
Այս նյութը դիտել են - 7583 անգամ