Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի ոստիկանների մասնակցությամբ։
Բանն այն է, որ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։ Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռան ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։
Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից։
Նշենք, որ պապի մահանալուց հետո 8 տարի է՝ պապական գործը շարունակում է թոռը՝ դարբին Սամվելը։ Ու չնայած տուժողներից մեկի՝ ֆայտոնչի Գրիշի թոռի այն պնդումներին, թե միջադեպ չի եղել, երրորդ անձը, որը նույնպես ծեծի էր ենթարկվել, բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։
Այս պահին Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նյութերի, ծեծկռտուքին մասնակցել է չորս ոստիկան։
Այս նյութը դիտել են - 7288 անգամ