Նախ և առաջ ներեղություն եմ խնդրում, որ էս երկու անհատի նկարները իրար մոտ եմ դրել, բայց ասելիք ունեմ:
Էն, որ ասում են. «Զակոն Պոդլասծի», հիմա էս էտ դեպքնա...
Էնա վատ, որ առաջին նկարի տղան գիշեր-ցերեկ ցրտին, մթին, կրակի մեջ, սարերում, ավտովթարի վայրերում վիզա դնում ու 20 անգամ ավելի քիչ փողա աշխատում, քան աջ կողմինը՝ ով սաղ օրը կայֆերի մեջա, սաղ օրը եսիմ ինչերա անում ու սաղ օրը իրա համար տաք տաք նստած:
Վատը էնա, որ առաջին նկարի տղերքի նման լիքը տղերք կան, ովքեր ամեն օր մի բարի գործ են անում, բայց իրանք ավելի քիչ հայտնի են, քան երկրորդ նկարի էս անհատը:
Վատը էնա, որ էս տղան երեխու հանդեպ այ սենցա վերաբերվում, իսկ երկրորդ նկարի անհատը սկի երևի երեխու գիրկը չի վերցրել կյանքում:
Վատը էնա, որ առաջին մարդը ջահել աղջիկների է փրկում մահի ճիրաններից, իսկ երկրորդ զոմբին ջահել աղջկան ասումա. «Այ լիրբ»:
Ու սենց կարող եմ լիքը շարունակել, բայց էլ բան չեմ ասի, միայն կասեմ.
«Շատ վատա, որ էս երկուսն հավասարապես ապրում է էս հողի վրա, երկուսին էլ ասում են՝ հայ ու երկուսի դեպքում էլ հավասարության նշան են դնում: Շատ վատա, շատ»:
Կամո, նայի էն առաջին նկարին ու դու հասկացի, թե դու ինչքան հաց ու պանիր պիտի ուտես, որ հասնես էս տղուն, ով քեզնից միգուցե շատ քիչ շոր ունի, քիչ երկրներա այցելել, քիչ մարդկանց գիտի, վատա ապրում ու միգուցե հասարակությանը քեզնից քիչա հայտնի... ու էդքանից հետո պետք է հասկանաս, որ անիմաստ, անտեղի ու հիմար լրբուշկա բառերով խոսալով չի էս կյանքը սկսվում ու ավարտվում...
Այս նյութը դիտել են - 1772 անգամ