«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի եղբայր Դավիթ Եղիազարյանն ահազանգում է, որ իր դեմ քրեական գործ են հարուցել: Նա պնդում է, որ իր նկատմամբ «բռնություն են կիրառել, առևանգել են» և ոստիկանության բաժնում ապօրինի կերպով երեք ժամից ավելի պահել են:
Նրա խոսքով` խախտվել է իր իրավունքը, իսկ հարուցված քրեական գործը կեղծ է: Սկզբից հոդվածը եղել է վարչական, այնուհետև փոխվել է, դառնալով քրեական: Եղիազարյանն ասում է, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել գնդապետ, ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Նա ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմում է մանրամասները։
Նյութի աղբյուրը՝ civilnet.am