«Հայաստանը շուտով նոր տեղական ավիավախադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ գարնանը արդեն lիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։
Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունների հետ են բանակցություններ անցկացվում։ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն ասաց, որ անուններ տալ չի կարող, քանի որ հնարավոր է մեկ շաբաթից այդ ընկերությունը բանակցությունից դուրս գա։
Արդյոք նոր ստեղծվող ավիաընկերությունը կկոչվի «Արմենիա», թե ոչ Գրձելյանը դժվարացավ ասել։ Նշենք, որ երեկ վրացական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակում է եղել, որ Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում։ Ըստ վրացական պարբերականի այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամակվի Airzena–ի աշխատակիցներով։
Մեր հարցին արդյոք հրապարակումը իրականությանը համապատասխանո՞ւմ Է Գրձելյանը պատասխանեց, որ Հայաստանում ձևավորվում Է նոր ավիաընկերություն, սակայն մանրամասները, այդ թվում հիմնադրողի անունը, դեռ հայտնի չեն։ Գրձելյանը նկատեց, որ Airzena-ն Հայաստանում աշխատում Է, և միգուցե բանակցություններ են վարվում ուղղությունները և թռիչքների հաճախականությունը ավելացնելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում Է ավիաընկերություն հիմնելուն, ապա վտքր-ինչ անհավանական Է համարվում, որ Airzena-ի նման վտքր ավիաընկերությունը շուկայում առկա ծանր պայմաններում ընդլայնվելու հնարավորություն ունենա»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Այս նյութը դիտել են - 1310 անգամ