Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։ Ընդգծվել է միջազգային մակարդակի միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։
Ընդգծվել է բարձր մակարդակով պարբերական հանդիպումների կարևորությունը՝ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ։
Այս նյութը դիտել են - 1297 անգամ