Արման Հովհաննիսյանի առողջական վիճակը վերջին շրջանում շատ է անհանգստացնում նրա երկրպագուներին: Երգչի ֆաներին տարօրինակ են թվում Արմանի նիհարությունն ու փոխված արտաքինը: 21tv-ի փոխանցմամբ, նույնիսկ շշուկներ կան, որ երգիչը լուրջ հիվանդ է, ինչով էլ բացատրվում են նրա երկարատև բացակայությունները հայրենիքից:
Իսկությունը պարզելու նպատակով զրուցեցինք Արմանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ, ով հաստատեց երգչի բացակայությունը. «Արմանը դեռևս տարեվերջին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ դիմավորել է Ծննդյան տոները: Շուտով նրանք կվերադառնան: Իսկ երկարատև բացակայությունները պայմանավորված են արտերկրում հաճախ կազմակերպվող համերգներով»:
Արմանի առողջական վիճակի վերաբերյալ մեր հարցին Լուսինեն պատասխանեց. «Բարեբախտաբար, Արմանն առողջական որևէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է փոխված արտաքինին, ապա դա առողջ ապրելակերպ վարելու հետևանք է, անհանգստանալու կարիք չկա»:
Որպես ապացույց Լուսինեն մատնացույց արեց երգչի նոր լուսանկարներն ԱՄՆ-ից, որոնք վկայում են ոչ միայն այն մասին, որ Արմանն առողջ, փթթուն տեսք ունի, այլև այն մասին, որ նրա ախորժակի հետ ևս ամեն ինչ կարգին է
Արմանն ընկերների հետ խինկալի ուտելիս
Այս նյութը դիտել են - 2150 անգամ