Ինչպես հայտնել էինք վերջերս, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից թալանել էին հեռուստալրագրող Անժելա Թովմասյանի մեքենայի լուսարձակները։
Պարզվում է՝ այդ տարածքում վերջին 2-3 ամսում տեղի ունեցած 6-րդ նմանատիպ գողությունն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գողերի պրոֆեսիոնալ խումբ է աշխատել, որը մասնագիտացել է թանկարժեք մեքենաների ավտոմասերը հանելու գործում։
Նույն տարածքից վերջերս գողացել են հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի թանկարժեք մեքենայի լուսարձակները, ընդ որում՝ լուսարձակները հանելիս գողերը վնասել են մեքենան՝ կրկնակի նյութական վնաս պատճառելով։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 11138 անգամ