Սպանություններ Սևանում. «Միրաժ» հանգստյան տան սեփականատիրոջ տղան իմանալով՝ ով է սպանել իր հորը, ինքն էլ վրեժխնդիր է եղել՝ սպանելով 28-ամյա երիտասարդին. Shamshyan
2017-07-30 16:18:00

« Shamshyan.com  »-ը գրում է.

Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավաորությամբ:

Դեպք մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սևանի քննչական բաժին: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայրում են գտնվում Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու Գեղարքունիքի մարզի ավագ դատաախազ Էդվարդ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում, ահազանգ ստացվեց, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:

Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել, ու՝ հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Դեպքի վայրից Սևանի ոստիկանություն է տեղափոխվել նաև մի քանի ավտոմեքենա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս նյութը դիտել են - 3181 անգամ