Դոլմաման ե՞րբ դառավ էս քաղաքի դեմքը
2016-01-22 09:00:00

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Ես էս քաղաքում եմ ծնվել, հերս էլ, պապս էլ: Պապուս հերը Մշում է ծնվել... Լավ, սաղ հասկացանք, բայց Դոլմաման ե՞րբ դառավ էս քաղաքի դեմքն ու ընդհանրապես` էդ շենքը իրոք պատմամշակութային արժեք ունի՞: Լուրջ եմ ասում... Շաբաթը 5 օր կողքով անցնում եմ ու էդ շինությունից առանձնապես չեմ ներշնչվում ու տպավորվում, միգուցե ես եմ քար-սիրտ դարձել կամ էլ դպրոց գնալուց մուխանաթափով էի գնում-գալիս, տենց շենքեր երևի շատ եմ տեսել կայարանի մեր թաղերում smile emoticon Հ. Գ. Քանդել-չքանդել թեմաներին չեմ ուզում խառնվել, ոչ էլ հետևում եմ ճիշտն ասած թեմային, բայց Դոլմամա՞ն...

Այս նյութը դիտել են - 1211 անգամ