Հայտնի ճշմարտություն է՝ վենդետան և սամասուդը՝ որպես հարցեր լուծելու տարբերակներ, բնորոշ են ոչ օրինապաշտ հասարակություններին: Երկուսն էլ արդարության հասնելու յուրովի մեխանիզմներ են, որոնք առաջացել են օրենքի չգոյությունից կամ չգործելուց:
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունները այս շարքի տիպիկ օրինակներ էին, և եկան ասելու, որ սահմանադրական բարեփոխումների մասին հրապարակներից հնչող բարձրագոչ ճառերը ոչ մի կապ չունեն ռեալ իրականության հետ:
Սպանություններ իհարկե լինում են բոլոր, անգամ ամենազարգացած երկրներում: Հանցագործությունները մարդկության անբաժան ուղեկիցն են՝ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Բայց որքանո՞վ է համարժեք մեր իրավապահների պատասխան արձագանքը այս հանցագործություններին: Հանրային քննարկման առաջին թեման այս դեպքում հենց ոստիկանության աշխատանքը պետք է լինի:
Սևանում տեղի ունեցած ողբերգության ժամանակ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են <<Միրաժ>> հանգստյան գոտու սեփականատիրոջ հետ, որն ավարտվել է գործարարի սպանությամբ: Հանգստյան գոտու սեփականտիրոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սպանվածի որդին վերադարձել է դեպքի վայր և հրազենով սպանել է այն երիտասարդին, ով սպանել է իր հորը: Անիմաստ և անհեթեթ պատմություն, որը խլել է երկու մարդու կյանք:
Այսինքն՝ այս ամբողջ ընթացքում բոլոր գործողությունները գտնվել են օրենքի և իրավապահների վերահսկողությունից դուրս: Եթե ոստիկանները ժամանակին հասցնեին միջամտել ծեծկռտուքը, <<Միրաժի>>տերը գուցե ողջ մնար: Դրանից հետո, երբ հանգստյան գոտու տիրոջը գուցե արդեն սպանված տեղափոխել են հիվանդանոց, տրամաբանական կլիներ, որ հերոսացած և ծեծի բռնված երիտասարդների ողջ խումբը ոստիկանության կողմից ձերբակալված և բաժին տարված լիներ, այդ դեպքում հնարավոր կլիներ խուսափել գոնե երկրորդ զոհից: <<Միրաժի>> սեփականատիրոջ որդին շատ ավելի օպերատիվ է գործել, քան ոստիկանները. նա շատ արագ գտել է հորը սպանողին, մինչդեռ ճիշտ կլիներ եթե այդ երիտասարդներն այդ պահին արդեն ազատության մեջ չլինեին:
Երկրորդ դեպքում՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած սարսափելի միջադեպի ժամանակ ևս ոստիկանության ներկայությունը կարծես թե չկա. մարդը ծրագրած սպանդ է իրագործել, բայց ոչ մի խնդիր, կրակել է, 3 հոգու սպանել, 10 հոգու վիրավորել և այսքանով իր անձնական հարցերը յուրովի լուծված համարել:
Ոչ մի օպերատիվ տվյալ, ոչ մի կասկածի նշույլ. ոստիկանությունը վրա է հասել, երբ դիկաներն արդեն գետնին են եղել:
Տրամաբանական է, որ սպանվածների հարազատներն էլ կարող են վրեժխնդիր լինել սպանողի ընտանիքի նկատմամբ: Թերևս ոստիկանները աչալրջություն կունենան՝ հսկողություն ապահովելու:Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 9183 անգամ