«Հայելի»-ն գրում է
Վերջին շրջանում Երևան քաղաքում ավտոմեքենաների գողությունը կարծես թե սովորական երևույթ է դարձել: Հանցագործների թիրախում հատկապես հայտնի մարդկանց և թանկարժեք մեքենաներն են: Գողանում են ավտոմեքենաների լուսարձակները, ինչպես նաև այլ մասեր:
Մեր ունեցած տեղեկություններով ևս մեկ նմանատիպ գողության դեպք է գրանցվել. այս անգամ գողացել են Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից մահացած Ավետիք Բուդաղյանի որդու բավականին թանկարժեք porsche panamera ավտոմեքենայի լուսարձակները: Լուսարձակները միայն արժեն 5 մլն դրամ:
Ի դեպ, այս մեքենաների լուսարձակները կոդավորված են, որի մասին գողերը հավանաբար տեղյակ չեն. դրանք չեն կարող օգտագործել մեկ այլ մեքենայի վրա:
Այս նյութը դիտել են - 10683 անգամ