Մի դիվիզիա ֆեյք են լցրել ֆեյսբուքյան տիրույթ. Կիմա Եղիազարյան
2017-08-03 14:22:00

Մի դիվիզիա ֆեյք են լցրել այս տարածքում՝ երկու հարցադրում անելու հանձնարարականով:

Հայաստանում ապրողներիս երեսին այդ ֆեյքերը շպրտում են՝ «Դու ի՞նչ ես արել մեր երկրի համար, որ ըտենց խոսում ես, բան չեք անում ու մենակ մեծ-մեծ խոսում եք ու սաղ բարդում եք իշխանության վրա»:
Իսկ արտագաղթած մեր հայրենակիցների երեսին էլ շպրտում են՝ «Արա, գոնե դու սուս մնա, փախել ես-գնացել ես, հլը հետ արի, նոր իրավունք կունենաս ըտնեց քֆրտելու իշխանություններին»:

Եվ ամեն օր ֆեյքերի դիվիզիան հետապնդում է այստեղ ու դրսում ապրողներին ու փորձում է փակել բոլորիս բերանները...

Իշխանությունը կարծում է նման պրիմիտիվ մեթոդների կիրառման շնորհիվ ինքը կարող է համայն հայության աչքում սրբապատկեր երևալ...

Կիմա Եղիազարյան

Այս նյութը դիտել են - 19122 անգամ