Կարեն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է
Թե ինչպես Երևանի կենտրոնում թալանեցին ընդամենը ժամեր առաջ ԱՄՆ- ից Հայաստան ժամանաց հայուհուն և օտարերկրացի ընկերուհիներին։
Մոտ մեկ ամիս առաջ 27-ամյա Հայուհին ԱՄՆ- ից գալիս է Հայաստան իր երկշաբաթյա արձակուրդը Հայրենիքում անցկացնելու համար։
Օդանավակայանից օտարերկրացի ընկերուհիների հետ ուղևորվում են մի կտոր հաց ուտելու Պուշկինի վրա գտնվող հայտնի Մալխասի մոտ։
Կայանում են ավտոմեքենան Պուշկին փողոցի վրա և գնում իրենց հացը ուտելու , ինչպես նաև խոհանոցին ծանոթացնելու առաջին անգամ Հայաստան եկած օտարերկրացիներին։
Մոտ երկու ժամից դուրս են գալիս և ականատես լինում ,, հրաշքի,,։ Ավտոմեքենայի մեջից գողացել են երկու մեծ ճամպրուկները...
Չերկարացնեմ, մարդիկ դիմում են ոստիկանություն: Այս լուսավոր դարում ոստիկանությունը այդպես էլ ոչ մի բան չկարողացավ անել, իսկ աղջնակը առանց անձնական իրերի վերադարձավ ԱՄՆ իր դասերին։
Զավեշտալին այն է , որ ոստիկանությունը Պուշկինի վրա եղած այդ բազմաթիվ տեսանկարահանող սարքերից լայաղ չի արել օգտվել` գործը տանելով փակուղի, իսկ ամենազավեշտալին այն է, որ դեպքը արձանագրող ոստիկանը կամ քննիչը ,,պատահաբար,, սխալ է գրում այն ավտոմեքենայի պետհամարանիշը որտեղից տեղի է ունեցել գողությունը։
Մինչ այս պահը այդ երկու հսկա ճամպրուկները չեն հայտնաբերվել, որոնք գողացվել են բազմաթիվ կամեռաների ներքո Երևան քաղաքի կենտրոնում հենց փողոցի մեջտեղից... Վերջում նշեմ, որ Հայուհին մեր ծրագրի մշտական և ակտիվ մասնակիցն է...
Հ.Գ. Հույս ունեմ որ այս գրառումը գոնե կզգաստացնի այդ գործով զբաղվողներին և կհայտնաբերեն գողություն կատարողին, ինչպես նաև այն կհասնի վերդասին և կպատժվեն բոլոր թերացողները։