Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից:
Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը:
Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է:
Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ մարզվում հոր գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձեւում (120 կմ):
Լուսանկարը` Հրաչյա Շաբոյանի անձնական արխիվից
Այս նյութը դիտել են - 128754 անգամ