Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ երգչի հիվանդության մասին
2016-01-22 11:01:00

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգիչ Արման Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ունի, որի պատճառով երկար ժամանակ է ինչ բացակայում է Հայաստանից:Asekose.am-ը լուրը ճշտելու համար կապ հաստատեց Արմանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ. «Ես նույնիսկ զարմացա, որ լսեցի այդ լուրը: Փառք Աստծո նման բան չկա, Արմանը շատ առողջ է: Այդ լուրերը տարածվել են, քանի որ վերջինս բավականին նիհարել է: Դա պայմանավորված է նրանով, որ Արմանը զբաղվում է առողջ ապրելակերպով՝ հանդիսատեսին ավելի ներկայանալի երևալու համար: Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր անհանգստանում են Արմանի առողջական վիճակով»: Մեր այն նկատառմանը, թե այս դեպքում որն է երգչի երկարատև բացակայության պատճառը Լուսինեն ասաց, որ բացակայությունը երկարատև չէ:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս նյութը դիտել են - 2150 անգամ